Նոյեմբեր 02,2025 20:37
Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլի երկու տուրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը միեւնույն 1,5:0,5 հաշվով հաղթեցին մրցակիցներին եւ անցան երկրորդ շրջան:
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Գրիգորյանը կրկին բաժանեցին միավորը ու խաղալու են արագ եւ կայծակնային շախմատի թայ-բրեյքում:
Շանթ Սարգսյանը պայքարի մեջ ներգրավվելու է երկրորդ մրցափուլից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
