Սպասենք այն դատախազին, քննիչին կամ դատավորին, ով կստորագրի Եկեղեցուն սեփականությունից զրկելու ակտերը. Ղամբարյան

Սպասենք այն դատախազին, քննիչին կամ դատավորին, ով կստորագրի Եկեղեցուն սեփականությունից զրկելու իրավական ակտերը և դրանց հիմքում կդնեն ԱԺ-ում հնչած հետևյալ հիմնավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

«ՀՀ Ազգային ժողովում 2025 թ․ հոկտեմբերի 22-ին քաղաքական իշխանությունն “ընդունեց” Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը (Հովհանավանքը) “պետականացնելու մասին առաջին բոլշևիկյան դեկրետը»։

Սպասենք այն դատախազին, քննիչին կամ դատավորին, ով կստորագրի Եկեղեցուն սեփականությունից զրկելու իրավական ակտերը և դրանց հիմքում կդնեն ԱԺ-ում հնչած հետևյալ հիմնավորումը․

“եթե տվյալ տարածքում հոգևոր կյանք չի գործում, այլ տիրում են ինտրիգներն ու խարդավանքները, իշխանությունը գտնվում է կեղծավորների ու երեց-ֆեյքերների խմբերի ձեռքում, ապա գոյություն ունի բարոյական ու իրավական ամեն կարողություն՝ այդ հուշարձանները հանրությանը վերադարձնելու համար”։

Անկասկած, կգտնվեն դատախազներ, քննիչներ կամ դատավորներ, ովքեր, ղեկավարվելով իշխանական կարճաժամկետ “բավարարում” ստանալու տակտիկական շարժառիթով, ցանկություն կհայտնեն, որ իրենց անուններն ու լուսանկարները հայտնվեն թվայնացված հասարակության անջնջելի հիշողության մեջ։

Պատմական հիշողությունը

1) Декрет об отделении Церкви от Государства от 20 января 1918 г.
․․․
12. Никакие церковные и религиозные общества не имеют права владеть собственностью. Прав юридического лица они не имеют.
13. Все имущества существующих в России церковных и религиозных обществ объявляются народным достоянием. Здания и предметы, предназначенные специально для богослужебных целей, отдаются, по особым постановлениям местной или центральной государственной власти, в бесплатное пользование соответственных религиозных обществ.
Председатель Совета Народных Комиссаров В.Ульянов (Ленин).

2) «․․․ губернские власти, используя противоречия внутри церкви, уже к 1922 г. выработают те механизмы борьбы с ней, которые будут использоваться в общероссийском масштабе в ходе кампании по изъятию церковных ценностей в 1922 г. и в последующий период, вплоть до перехода к массовым репрессиям 1930-х гг»․

См.: Аристова К. Г. Декрет об отделении Церкви от государства от 20 января 1918 г. И обновленчество в Пензенской епархии: первые уроки советской власти // Известия ПГУ им. В.Г. Белинского. 2011. №23.»,- գրել է Ղամբարյանը։

 

Leave a Comment