Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլու հետ։

Կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության քաղաքական, տնտեսական և մարդասիրական ասպեկտները, Ադրբեջանի և Վրաստանի միջև անվտանգության հարցերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից և ընդգծել, որ պետությունների ղեկավարների մակարդակով ակտիվ քաղաքական երկխոսությունը ստեղծում է այս գործընկերության ամուր հիմքը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համատեղ ջանքերի կարևորությունը։

Leave a Comment