ԱՄՆ-ի ցանկությունը՝ օգտագործել Թուրքական պետությունների կազմակերպությունը իր նպատակների համար

Թուրքագետ Վազգեն Պետրոսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանը դեպի Կենտրոնական Ասիա դռան բանալու անցքն է։ Ով վերցնի Հայաստանը՝ կտիրի Կենտրոնական Ասիային․․․

🇺🇸🇦🇿 Բաքուն միացնել «C5+1» ձևաչափին և այն վերածել «C5+2» ձևաչափի (Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ, ԱՄՆ և Բաքու) առաջարկել է ամերիկյան «Հադսոն» ինստիտուտի ավագ գիտաշխատող՝ Լյուկ Քոֆին։ Նա նաև ընդգծել է, որ թյուրքական աշխարհը Եվրասիայում նոր բևեռ է, և ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, ընդունեն ու սկսեն համագործակցել նրա հետ:

👉 «C5+1» ձևաչափը երկխոսության ձևաչափ է, որը ստեղծվել է Կենտրոնական Ասիայի երկրների և Միացյալ Նահանգների համագործակցության համար։

ԱՄՆ-ի ցանկությունը՝ օգտագործել Թուրքական պետությունների կազմակերպությունը իր նպատակների համար և այն վերածել թուրքական ՆԱՏՕ-ի՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի, ինօն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։

Leave a Comment