Հոկտեմբեր 28,2025 18:00
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը Պայմանագրի նպատակներին՝ ի նպաստ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման:
Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Ֆլոյդը մտքեր են փոխանակել միջազգային գործընթացների շուրջ՝ կարևորելով շարունակական ջանքերը Կազմակերպության նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ներկայիս պայմաններում ընձեռվող հնարավորություններին:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: