«Եկեղեցին, հռչակագիրը ոչնչացրու, Արարատը հանի, կոնյակը համարի յաթրջի արաղ․ ամաչում եմ ուրիշի այլանդակությունների համար»․ Արամ Մանուկյան

Այսօր Գյումրիում անկախության լուրը հայ ժողովրդին ավետած քաղաքական գործիչ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր «Անկախության գույնը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին ու անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից 4-րդ հանրապետություն ստեղծելու գաղափարին, ասաց․

«Գլուխը քարով է տալիս։ 4-րդ հանրապետությունն առաջինը Արմեն Սարգսյանն է հրապարակ գցել, ինքը պատասխան ստացավ դրա համար և զսպեց, ինչ արեց։ Նույն պատվերը նույն տեղից՝ երրորդ հանրապետությունը՝ իր հռչակագրով, իր հանրաքվեով, Ղարաբաղյան ազատագրումով, ճգնաժամ, տառապագին կյանքով ստեղծված պետականություն պետք է ոչնչացվի․ և գա ինչ-որ մեկը, մոլագարը, որ հայտարարի ինչ-որ 4-րդ հանրապետություն, քամի, փուչիկ, չլինող բան է, չի լինի»։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի արածների մեջ տրամաբանություն ու օրինաչափություն պետք չէ փնտրել։

«Կա պատվեր, կա պատվիրատու և կատարող։ Կա պատվեր, իշխանությունդ ուզում ես պահել, քեզ աջակցենք ընտրվելու, եկեղեցին ոչնչացրու, հռչակագիրը ոչնչացրու, Արարատը հանի, կոնյակը համարի յաթրջի արաղ։

Ամաչում ես, իսպանական ֆենոմենն էնքան շատ է կրկնվում, ես ամաչում եմ ուրիշների համար, ուրիշն այլանդակություն է անում, ես ամաչում եմ, լավ ինչքան կարելի է ամաչել ուրիշների արածի համար, էս երկիրն ինչքան կարող է ամաչի մի մոլագարի արածների համար»,-ասաց Արամ Մանուկյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment