«Դաշնակցությունը երբեք չի ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, բայց ամբողջ ուժով գետնի վրա կռվել է»․ Քրիստինե Վարդանյան

«Դաշնակցությունն Արցախում ունեցել է ղեկավար, այո, ամբողջ ուժերով կռվել է Արցախում։ Դաշնակցությունը երբեք չի ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Դժվա՞ր էր ասել, բայց 30 տարվա քաղաքական հասունություն է ունեցել։ Այո, ամբողջ ուժով գետնի վրա կռվել է, բայց այն հայտարարությունները, որոնք դուք արել եք, չի արել»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների՝ ՀՅԴ մասին արած հայտարարություններին։

Նա նշեց, որ ՔՊ-ն օրը 600 անգամ ինքնիշխանությունից է խոսում, բայց ի՞նչ է  անում գետնի վրա։ «Այո, կարող է մենք 600 անգամ ինքնիշխանություն ու խաղաղություն չասենք, բայց գետնի վրա քայլեր իրականացնենք, որ դա ապահովվի, ինչպես եղել է 30 տարի առաջ։ Էդ է մեր ու ձեր տարբերությունը։ Եվ մեզ ուղղված մեղադրանքը միայն այն է, որ պարզվում է՝ 1988 թվին՝ Սումգայիթի ջարդերից հետո Դաշնակցությունը չի գոռացել անկախ Հայաստան»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Ես չափազանց շնորհակալ եմ Դաշնակցության վերաբերյալ ձեր ցանկացած ելույթից, դուք առիթ եք տալիս մեզ՝ մեր հասարակությանը ներկայացնելու ու բացատրելու մեր մոտեցումներն ու պատմությունը»,- հավելեց պատգամավորը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment