Նովի Սադում (Սերբիա) այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որը սփոփիչ գոտեմարտում 10:0 բացահայտ առավելությամբ հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Մելկամու Տետենեին եւ բրոնզը վիճարկելու է ամերիկացի Մաքսվել Բլեքի հետ:
Մինչեւ այսօր մեր տղաներից մեդալ նվաճել է միայն 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը, որը միայն վճռորոշ գոտեմարտում է զիջել իրանցի Ֆարդին Շաբան Հեդայաթիին եւ արժանացել է արծաթե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
