Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման

Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման

23 հոկտեմբերի 2025 – 18:33 AMT

PanARMENIAN.Net – Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք:

Մանրամասները հաջորդիվ»,–գրել է նա։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։

Leave a Comment