Սուրեն Աղաջանյանը` Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

22 Ապրիլի 2026, 20:35 Սուրեն Աղաջանյանը (60 կգ) 2026 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիրն է։ Տիրանայում կայացած մրցաշարի եզրափակչում 22-ամյա հայ մարզիկը 2-2 հաշվով պարտվեց սերբ Գեորգի Տիբիլովին՝ վերջին վաստակած միավորի հիման վրա։ Եզրափակիչ հասնելու ճանապարհին Սուրենը երեք անգամ հաղթանակ տարավ, այդ թվում՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նիհաթ Մամեդլիի (Ադրբեջան) նկատմամբ։

Սուրեն Աղաջանյանը հռչակվել է Եվրոպայի Մ-23 առաջնության չեմպիոն

16 Մարտի 2026, 09:30 Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ։ 60 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշն ուժերը չափել է Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կոչալիձեի հետ։ Աղաջանյանն ընդամենը երկու րոպեում մրցակցի նկատմամբ լիակատար առավելության է հասել. գոտեմարտը ժամանակից շուտ ավարտվել է 9։0 հաշվով՝ ի … Read more