Հոկտեմբեր 22,2025 15:33
«Սա արդեն քաղաքական պայքար չէ: Պայքար է եկեղեցաքանդների եւ եկեղեցապաշտների միջեւ»,- այսօր Վաղարշապատում մեկնարկած «Հայրենիք» կուսակցության նախընտրական քարոզարշավին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա ասաց, որ չի պատկերացնում, թե Էջմիածնի բնակիչն ինչպես պետք է ձայն տա այն քաղաքական իշխանությանը, որը ոխերիմ պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ:
«Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահապանման գործում, իսկ սրանք էսօր ընկել են եկեղեցականների հետեւից: Սա իրավաբանորեն քաղաքական ընտրություն է, բայց իրականում հավատքի ընտրություն է»,-ասաց նա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: