Շիրակի մարզում ձերբակալությունները շարունակվում են․ Aysor.am – 5tv

Aysor.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում երեկ ծավալված իրադարձությունների հետքերով այսօր ևս բազմաթիվ մարդկանց են բերման ենթարկել և ձերբակալել։

Նրանց թիվն այնքան շատ է, որ Շիրակի մարզի ՁՊՎ-ներում արդեն չեն կարողանում տեղավորել, ձերբակալվածների  մի մասին ստիպված տեղափոխում են Արտաշատ։

Հիշեցնենք՝ երեկ իրավապահները գործողություններ էին իրականացրել Գյումրու քաղաքապետարանում և ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու ևս 7 հոգու։

Քաղաքապետարանի մոտ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ իրենց դժգոհությունը արտահայտելով այս գործողություններին և աջակցություն հայտնելով Վարդան Ղուկասյանին։ Քաղաքացիներից շատերին՝ մի քանի տասնյակ հոգու, նույնպես բերման էին ենթարկել։

Այսօր ձերբակալությունները շարունակվում են։

Leave a Comment