
«Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ,- այսօր Գյումրու քաղաքապետարան ԱԱԾ աշխատակիցների ներխուժելուց հետո հիշեցրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
– Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»:
Հիշեցենենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը հայտարարեց․
«Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք այնտեղ (Գյումրիում,-խմբ.)։ Գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, որ հետագայում բացառենք նման դեպքերը, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով… Վերջում էլ, ըստ էության, թյուրիմացաբար դառնան, հասնեն այդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի… և երևույթը և հայտարարությունը, և հեղինակը»։