Ազատության հրապարակում մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի:

Օրեր առաջ Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարաձգեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը: Այս որոշումը կայացրեց հակակոռուպցիոն դատարանը երկու օր ձգված քննության արդյունքում։ Դատարանն, ըստ էության, մասնակի բավարարեց երկու ամսվա կալանք պահանջող Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Կարապետյանի աջակիցներին ու լրագրողներին փաստաբան Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ չնայած դատարանն ազատ չարձակեց Կարապետյանին, բայց կարևոր շեշտադրում արեց. այն է՝ Կարապետյանին վերագրվող հարկերը, տուրքերը չվճարելու ու փողերի լվացման հոդվածներով մեղադրանքը չի հատել կասկածի շեմը. սա նշանակում է, որ դատավորն այս երկու տնտեսական հոդվածներով մեղադրանքը հաստատելու անգամ կասկածներ չի հայտնաբերել:

Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև փողերի լվացման համար:

Leave a Comment