Գևին Վուդը հայտնել է Web3 համալսարան հիմնադրելու իր մտադրության մասին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Web3 հիմնադրամի հիմնադիր, Ethereum-ի համահիմնադիր, բլոկչեյն տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ Գևին Վուդի հետ։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում, բլոկչեյն կրթության և մասնագիտական զարգացման խթանմանը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը՝ ստարտափների ինկուբացիայի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման նպատակով։

Իր խոսքում նախարար Հայրապետյանը նշել է, որ նման համագործակցությունը կարևոր քայլ է՝ Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային բլոկչեյն համայնքում ընդլայնելու և ապագա տեխնոլոգիական նորարարների համար արժեքավոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում Գևին Վուդը նաև հայտնել է Web3 համալսարան հիմնադրելու իր մտադրության մասին՝ տեխնոլոգիական, կրթական և տնտեսական զարգացման համատեքստում։

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment