Արսեն Ղուկասյանի ձեռքին ձեռնափայտ է, ոչ թե մետաղական ձող. փաստաբան – Live News

«Իշխանական լրատվամիջոցները, հավատարիմ մրջյուններից փիղ պատկերելու գործելակերպին (մանավանդ երբ որ դա իրենց է շահեկան), տարածում են նախաքննական գաղտնիքից «արտահոսած» տեսանյութ` հենաշարժողական խնդրով մարդուն հատկացված ձեռնափայտը ներկայացնելով որպես մետաղական ձող և(կամ) մահակ»,-այս մասին հայտնում է Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նա հրապարակել է Արսեն Ղուկասյանին ձեռնափայտ ցուցված լինելու հավաստագրի լուսանկարը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է օրերս ՊՆ շենքի մոտ ակցիայի ընթացքում 44-օրյա պատերազմում անհայտ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը մեքենայի բեռնախցիկից ձող հանում և քայլում ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Արսեն Ղուկասյանը կալանավորվել է մեկ ամսով։

Leave a Comment