Ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի համար Իրանի նկատմամբ լայնամասշտաբ պատժամիջոցների վերանանգնումը

Երեկվանից վերականգնվել են Իրանի նկատմամբ բոլոր տեսակի պատժամիջոցները: Համապատասխան որոշումները կայացրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու Եվրամիության խորհուրդը: Պատժամիջոցներն արդեն սկսել են ազդել Իրանի տնտեսության վրա ու կարող են ազդել նաև հայ-իրանական առևտրաշրջանառության վրա: Ինչո՞ւ վերականգնվեցին պատժամիջոցները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ժամանակին այդ պատժամիջոցները կասեցվել էին, դադարեցվել էին դրանց գործողությունը՝ 2015թ.-ին Իրանի և այդ վեցնյակ կոչվող միավորման միջև միջուկային գործարքի արդյունքում: Սակայն, քանի որ իրանաիսրայելական օգոստոսյան պատերազմից հետո Իրանն այլևս չարտոնեց, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները կարողանան ինսպեկցիա իրականացնեն իրանական միջուկային օբյեկտներում, այդ վեցնյակից 3-ը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին առաջարկեցին արձանագրել այն փաստը, որ այլևս այդ գործարքը չի գործում, քանի որ Իրանը չի կատարում ստանձնած պարտավորությունները: Անվտանգության խորհուրդը համաձայնեց այս գնահատականի հետ և, փաստորեն, երեկվանից այդ պատժամիջոցներն իրենց ողջ ծավալով վերականգնվել են»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ո՞ր բնագավառների վրա են տարածվելու պատժամիջոցներն ու ինչպե՞ս կազդեն Իրանի տնտեսության վրա: Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա: Հարևաններից ո՞վ ամենաշատը կտուժի:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment