«Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տա ժողովուրդը». Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստումները և հույս ունի, որ 2026-ին կստանա ժողովրդի մանդատը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2021-ին. գործող իշխանությունը, ժողովրդին խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը,  խաբեց, վերարտադրվեց ու արեց ամբողջությամբ հակառակը:

Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տա ժողովուրդը։ Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, թե՞, ըստ քո հայտարարության, ՀՀ-ի տիրապետության տակ գտնվող «ադրբեջանական տարածքները» հանձնես։ Ու վերջում էլ փոխես Սահմանադրությունը և ՀՀ-ն վերածես թուրքական պրոտեկտորատի։ Մանդատ ես ուզում, որ ՀՀ-ում վերջնական բռնապետություն հաստատե՞ս, թե՞ սերունդների պարտքը եռապատկես:

Վստահ եմ՝ ժողովուրդը ամեն ինչ լավ հասկացել է արդեն և այլևս քեզ մանդատ չի տալու, որովհետև, ինչպես հայտնի արտահայտությամբ է ասված, կարելի է մի ողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ժողովրդին, բայց անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդին»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment