Վերջին մի քանի ամիսների ընթացքում Եվրոպայի օդային տարածքում անօդաչու սարքերի մասին հաղորդագրությունները կտրուկ աճել են․ նման միջադեպերի մասին հայտարարություններ են հնչել եվրոպական առնվազն 10 երկրներից․ գրում է Euronews–ը։
Լիտվան, Լատվիան, Դանիան, Նորվեգիան, Ռումինիան, Լեհաստանը, Էստոնիան, Գերմանիան և Ֆրանսիան իրենց տարածքներում անօդաչու սարքեր կամ օդային տարածքի հետ կապված այլ խափանումներ են նկատել վերջին երեք ամիսների ընթացքում։
Սեպտեմբերի 29-ին Դանիան ժամանակավորապես արգելել է բոլոր առևտրային անօդաչու սարքերի թռիչքներն ամբողջ երկրի տարածքում։ Միևնույն ժամանակ ԵՄ–ն պաշտոնապես սկսել է Ռուսաստանի հետ արևելյան սահմանի երկայնքով անօդաչու սարքերի պատնեշի կառուցումը, իսկ ՆԱՏՕ–ն հայտարարել է, որ մեծացնում է իր զգոնությունը Բալթյան երկրներում։