Մի քանի ամիս առաջ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր կային, որ վարժական հավաքից հետո, ասում էին՝ 42 հազար պահելու ենք ֆորմի համար: Ահազանգն եղավ, հարցը ոնց որ կարգավորվեց»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը արձագանքեց. «Մենք ճշտել ենք, դա չի վերաբերել համազգեստին, այլ վերաբերել է այն իրերին, որոնք հատկացվում են: Իրականում, եթե զինծառայողն ստանում է ջրի շիշ, այլ հագուստներ, որոնք նախատեսված են ծառայության համար, և դրանք կորցնում է, բնականաբար, պետք է իրենից պահվեն դրանք, որովհետև անփույթ վերաբերմունք է գույքի հանդեպ, որն իրենն է»
«Հիմա էլ ֆորմեն որ տալիս են, ասում են՝ աչքի լույսի պես 3 տարի պետք է կպահես»,- հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ քննարկվում է ՀՀ ՔՕ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՔՕ 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ՌՈ գործունեությունը և այլն: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝