Եթե Նիկոլը համոզված է, որ իր քաղաքականությունը լայն սատարում ունի, թող մի հանրահավաք էլ ինքը հրավիրի. Արմեն Աշոտյան. «Ա1+»

«Ա1+». «Շատ փակագծեր բացել չեմ ուզում, բայց վստահեցնում եմ, որ բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ այդ թեմային նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց 28 պատգամավորները ստորագրություններով կմիանան այդ գործընթացին։

Իսկ Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ ընդդիմադիր գործընկերները՝ մասնավորապես «Հայաստան» դաշինքի անդամները, ոչ միայն ստորագրություններով, այլ գործով կմիանան այդ աշխատանքներին։

«Որ նրանք էլ պետք է աշխատեն, դա աներկբա է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը չի եղել միայն ՀՀԿ-ի գերնպատակը։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, այդ նպատակից, այդ իղձից հրապարակավ չեն հրաժարվել»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment