Իշխող կուսակցությունը նոր վարչություն ընտրեց

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շաբաթ օրը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած 7-րդ համաժողովի արդյունքում նոր վարչություն ընտրեց:

Նոր վարչությունը 20-հոգանոց կազմ ունի՝ նախկինի 15-ի փոխարեն:

Համագումարի շուրջ 880 պատվիրակներից 826-ի ձայներով վարչության կազմում ընտրվեց կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ըստ ձայների թվի նվազման հաջորդում են՝ Գևորգ Պապոյանը՝ 707, Վահագն Ալեքսանյանը՝ 688, Սուրեն Պապիկյանը՝ 665, Հայկ Կոնջորյանը՝ 648, Արայիկ Հարությունյանը՝ 625, Ռուբեն Ռուբինյանը՝ 606, Արսեն Թորոսյանը՝ 596, Ռոմանոս Պետրոսյանը՝ 567, Դավիթ Խուդաթյանը՝ 562, Ալեն Սիմոնյանը՝ 527, Ալխաս Ղազարյանը՝ 513, Արուսյակ Ջուլհակյանը՝ 439, Վիլեն Գաբրիելյանը՝ 435, Հասմիկ Հակոբյան՝ 434, Գնել Սանոսյանը՝ 432, Տիգրան Ավինյանը՝ 422, Արմեն Խաչատրյանը՝ 420, Նազելի Բաղդասարյանը՝ 416, և Արուսյակ Մանավազյանը՝ 416 ձայներով:

Վարչության դեռ գործող15- հոգանոց կազմից չեն վերընտրվել Արմեն Փամբուխչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, իսկ Արփի Դավոյանն առհասարակ չէր առաջադրվել։

Նոր վարչության կազմում այս անգամ ավելանում է նաև կանանց թիվը։ Վարչության անդամ են ընտրվել Ալխաս Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը։

Leave a Comment