Սեպտեմբեր 10,2025 20:35
«Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին պետք է հրապարակայնորեն քննի այդ հարցը ու հանրության առաջ պարզաբանի, թե տեր Արամն ինչ կանոն է խախտել»,-ՔՊ-ական պատգամավորի փաստմանը՝ Հովհանավանքի հոգևոր հովիվ տեր Արամին կարգալույծ անելու հարցն է Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովի օրակարգում, քանի որ ըստ պատգամավորի ձևակերպման՝ լուրեր կան այն մասին, որ նա համարձակվել է բարձրաձայնել եկեղեցու ներսում տեղ գտած արատավոր երևույթների մասին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ իր աջակցությունն է հայտնում տեր Արամին ու նշեց․ «Իմ աջակցությունն եմ հայտնում այն հոգևորականներին, որոնք աջակցում են հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին։ Իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին և բոլոր հասու միջոցներով թիկունք կկանգնեմ նրանց»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: