ՔՊ երկու նոր պատգամավորներից մեկն ուշացել էր նիստից և չերդվեց – Live News

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր նստաշրջանը սկսեց երկու նոր պատգամավորով։ ՔՊ-ականների շարքերը համալրել են Էսթեր Այվազյանն ու Վանիկ Օհանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատները հաջոդներին տըրամադրելու մասին թիվ 26 և 27 արձանագրությունները, ըստ որոնց, մանդատները տրվում են ՔՊ-ի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ՝ Էսթեր Այվազյանին և Վանիկ Օհանյանին:

Ապա, Սիմոնյանը, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքը, պատգամավորներին հրավիրեց երդվելու:

Էսթեր Այվազյանը երդվեց, իսկ Վանիկ Օհանյանը ուշացել էր նիստից և չերդվեց:

Հիշեցնենք, որ  նրանք փոխարինելու են ՔՊ-ական Արսեն Թորոսյանին, որը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և Արեն Մկրտչյանին, որը նշանակվել է Լոռու մարզպետ։

Leave a Comment