Այն կդառնա Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքների տեղափոխման հիմնական երթուղին․ Օվերչուկ

Մենք ՀՀ-ի հետ քննարկեցինք երկրի հարավում տրանսպորտային երթուղու հարցը թե՛ իմ՝ Երևան կատարած այցի ժամանակ, թե՛ Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով «Թրամփի երթուղուն»։

«Մենք ունենք պատկերացում այն ​​մասին, թե ինչպես է կիրականացվի այս նախագիծը։ Նման ճանապարհի կառուցումը կդառնա կարևոր տարր Եվրասիայի համար միասնական տրանսպորտային կապի ձևավորման գործում։ Այս մայրուղու կառուցումը կնպաստի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը։ Մեր գնահատականներով, այն կդառնա մեր երկրների միջև ապրանքների տեղափոխման հիմնական երթուղին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում գիտակցո՞ւմ են, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ «Երևանը միշտ հասկացել է դա, նրանք այդ գնահատականները տվել և տալիս են։ Եվ հասկանում են այդպիսի որոշումների արժեքը իրենց երկրի համար»։

Leave a Comment