Մոդի. Հնդկաստանն ու Հայաստանը կապված են ջերմ և զարգացող հարաբերություններով

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ի իր մկրոբլոգում գրառում է կատարել՝ պատմելով Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի մասին։

«Շատ լավ զրույց ունեցանք Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնդկաստանն ու Հայաստանը կապված են ջերմ և զարգացող հարաբերություններով, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ համագործակցության վրա», – գրել է Մոդին։

Գրառմանը կից Հնդկաստանի վարչապետը հրապարակել է լուսանկար Նիկոլ Փաշինյանի հետ:

Leave a Comment