Ռոդրին` «Բրայթոնի» դեմ խաղում կրած պարտության մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին անդրադարձել է Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Բրայթոնի» դեմ կրած 1:2 հաշվով պարտությանը։

«Ես Մեսսի չեմ, որ միայնակ ամեն խաղում թիմին հաղթանակ բերեմ։ Ֆուտբոլը հավաքական խաղ է, և այն ժամանակ, երբ անընդհատ հաղթում էինք, ես նույնպես զգում էի խաղընկերներիս ուժեղ աջակցությունը։

Այժմ դեռ փորձում ենք վերադառնալ մեր լավագույն վիճակին։ Յուրաքանչյուր խաղացող պարտավոր է ինքն իրենից սկսել։ Վստահ եմ՝ միջազգային դադարից հետո կկարողանանք ավելի որակյալ խաղ ցույց տալ», — նշել է Ռոդրին, ով անցած մրցաշրջանում արժանացել էր «Ոսկե գնդակին»։

Երեք տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 3 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Leave a Comment