
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարությունը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Վերջինս, Հայոց ցեղասպանությունը որակելով «1915-ի իրադարձություններ», ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Նեթանյահուն բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։
«Տարիներ շարունակ պաղեստինի ժողովրդին ուղղված բռնակցման գործողություններով, կոտորածներով ու բռնաճնշումներով պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործությունների հեղինակ անցած Նեթանյահուի կողմից 1915 թվականի իրադարձությունների խեղաթյուրմամբ մեր երկիրը թիրախավորելը երկերեսանիության, արատավորության և անամոթության ամենավառ դրսևորումն է»։