
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների և ուկրաինացի ժողովրդին ուղղված բարի խոսքերի համար։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար»,- գրել է Զելենսկին։