ՀԿԴ-ում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը այսօր կայացավ չնայած, որ Վանո Սիրադեղյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը պատշաճ ծանուցված լինելով` դատարան չէր ներկայացել:
Նախագահող դատավորը դատական նիստը սկսելու մասին կողմերի համաձայնությունն ստանալուց հետո մեղադրողին թույլատրեց շարունակել ներկայացնել մեղադրական եզրակացության գրավոր ապացույցները, որոնց Վանո Սիրադեղյանի իրավահաջորդ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, ոչ մի ձեւով չարձագանքեց:
Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին, ժամը 10:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
