Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ցածր մակարդակի վրա են. Պուտին

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, սակայն Թրամփի նախագահի պաշտոնի ստանձնումով թունելի վերջում սկսել է լույս նշմարվել, ըստ РИА Новости գործակալության՝  հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է, որ Ալյասկայում Թրամփի հետ իր հանդիպումը բովանդակալից էր և անկեղծ։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումները շարունակվում են նախարարությունների և ընկերությունների մակարդակով, հավելել է Պուտինը՝ նշելով, որ ակնկալում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռնարկած առաջին քայլերը հարաբերությունների լիարժեք վերականգնման սկիզբ կլինեն։
Հարաբերությունների վերականգնումը կախված է, առաջին հերթին, արևմտյան գործընկերներից, հավելել է նա։ Ռուսաստանի նախագահն ակնկալում է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վերականգնման աշխատանքի տեմպը կպահպանվի։
Ըստ նրա՝ Թրամփի առաջնորդական որակները լավ երաշխիք են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման համար։ «Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ քննարկում է Արկտիկայում և Ալյասկայում համագործակցության հնարավորությունը»,- հավելել է Պուտինը։

Leave a Comment