🎥 ԵԼ․ Նոան կասկածելի պայմաններում ոչ-ոքի խաղաց Լինկոլն Ռեդ Իմպսի դեմ առաջին խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ (1:1)։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց «Նոայի» կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկեն։ Հյուրերի պատասխան գոլը առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին հեղինակեց Անդրե Տժեյ դե Բարը։ 90+1-րդ րոպեին Ուլադ Օմարը տուգանայինից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման մրցավարը գոլը չեղարկեց։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին, Երևանի ժամանակով՝ 20։00-ին։

 

Leave a Comment