Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։
Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր է փոխանցել Էրդողանին, և, ինչպես նշել է դիվանագետը, նա էլ հաստատել է այդ հրավերը թուրք առաջնորդի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։
«Այս այցը մեծ ջանքեր է պահանջում, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրա իրականացումը», – ասաց Ջելալը։