Իրանական գեղագրության երկու արժեքավոր ձեռագիր նվիրաբերվեց Մատենադարանի ձեռագրերի թանգարանին

ԻԻՀ և ՀՀ միջև մշակութային կապերի խորացման շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի թանգարանին պաշտոնապես նվիրաբերվեցին իրանական գեղագրության երկու եզակի ու արժեքավոր գործեր։

Նվիրաբերված աշխատանքները ներկայացնում են Սուրբ Ղուրանի այաթների ընտրանի, ինչպես նաև հատվածներ Իրանցի մեծանուն գրող Սաադիի «Գոլեսթան» և «Բուսթան» ստեղծագործություններից։ Ստեղծագործությունները գեղագրել է վաստակաշատ արվեստագետ՝ Ալիռեզա Աքրամին։

Վարպետը ստեղծել է այս նմուշները լուսաբացի հանգիստ ժամերին՝ սիրով և նվիրվածությամբ, որոնք ներկայացնում են իրանական գեղագրության նասթալիղ ոճի ողջ վայելչությունը և այսուհետ մաս են կազմում Մատենադարանի ձեռագրատան աննման հավաքածուի։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոն

Leave a Comment