Հուլիս 30,2025 17:50
Հուլիսի 29-ին Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Ֆլորիան Հահնին:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների օրակարգին՝ ընգծելով դրանց նոր խթան տալու համար երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցությանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Գերմանիայի ԱԳՆ պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր արևելքում առկա իրավիճակի շուրջ, քննարկել բազմակողմ հարթակներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: