Բուհերը հրապարակել են 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքները

Հրապարակվել են Երևանի պետական բժշկական համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքները, որոնց կարելի է ծանոթանալ՝

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքներ

Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքներ

Արտոնությամբ ընդունված դիմորդներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան 2025-2026 ուսումնական տարվա առկա կրթաձևի (անվճար և վճարովի) բակալավրի կրթական ծրագրով ընդունելության առաջին փուլի արդյունքներով ընդունվել է 1335 ուսանող, որից 131-ը՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ։

Ցուցակներին կարելի է ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Երևանի պետական համալսարանի 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2272 ուսանող, որից 482-ը՝ անվճար, իսկ 1790-ը՝ վճարովի հիմունքով։ Թափուր է մնացել 159 տեղ, որից 11-ը՝ անվճար, իսկ 148-ը՝ վճարովի։

Անվճար հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքները

Վճարովի հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքները

Արտոնությամբ ընդունվածների անվանացանկը

Արարատյան բակալավրիատ ընդունվածների անվանացանկը

ԵՊՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկությունը հասանելի է ԵՊՀ պաշտոնական կայքէջի «Ընդունելություն» բաժնում։

Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար մեկ կամ ավելի բուհերի՝ մինչև 6 մասնագիտությունների նշումով ընդունելության նոր դիմում-հայտը «dimord.am» կայքէջի միջոցով անհրաժեշտ է ԳԹԿ ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով ս.թ. հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ, հուլիսի 26-ին՝ մինչև ժամը 18։00-ն:

Leave a Comment