Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստը համաշխարհային ռեկորդ է սահամանել — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և Ուրուգվայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն անցած մրցաշրջանում սահմանել է խաղադաշտում անցկացրած րոպեների համաշխարհային ռեկորդ, հաղորդում է Marca-ն։

Վալվերդեն մասնակցել է 72 հանդիպման՝ խաղալով ընդհանուր 6116 րոպե «Ռեալի» և Ուրուգվայի հավաքականի կազմում։

Լավագույն եռյակում են Բրունո Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 66 խաղ, 5796 րոպե, և Մայք Մենյանը («Միլան»)՝ 63 խաղ, 5624 րոպե։

Լավագույն 10-յակում են նաև Ջոշուա Կիմիխը («Բավարիա»), Յոշկո Գվարդիոլը («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Ռայան («Արսենալ»), Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ), Մարկ Կուկյուրելյան («Չելսի»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ») և Վիրջիլ վան Դայկը («Լիվերպուլ»)։ Նրանցից յուրաքանչյուրն անցկացրել է ավելի քան 5000 խաղային րոպե։

Leave a Comment