Շոկոլադն օգտակա՞ր է, թե վնասակար մաշկի համար․ պարզաբանում է մաշկաբանը – Live News

Ո՞րն է ճշմարտությունը՝ շոկոլադն օգտակար է, թե վնասակար մաշկի համար։ Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասնում է՝ ամեն բան կախված է շոկոլադի տեսակից ու օգտագործման չափից։

«Սև շոկոլադը (70%+ կակաոյով) պարունակում է հակաօքսիդանտներ՝ ֆլավոնոիդներ, որոնք կարող են

  • բարելավել արյան շրջանառությունը,
  • որոշ չափով պաշտպանել մաշկը արևից,
  • նույնիսկ լավացնել մաշկի որակը։

Սակայն սա վերաբերում է բարձրորակ մուգ շոկոլադին, ոչ թե կաթնային կամ շաքարով գերհագեցած տեսակներին։

Շաքարով հագեցած շոկոլադը խթանում է ինսուլինի բարձրացումը, ինչը ակտիվացնում է անդրոգենները, և արդյունքում

  • ավելանում է սեբումի արտադրությունը (մաշկային ճարպ),
  • կարող են առաջանալ բորբոքային բշտիկներ,
  • ակնեն (պզուկներ) կարող են սրվել։

Շոկոլադը երբեմն պարունակում է նաև կաթնային սպիտակուցներ, որոնք նույնպես կարող են ազդել հորմոնալ հավասարակշռության վրա որոշ մարդկանց մոտ։

Հետևաբար՝ պնդել, որ շոկոլադը առաջացնում է պզուկներ՝ միֆ է։ Բայց ասել, որ այն երբեմն սրում է որոշ մարդկանց մոտ՝ փաստ։

«Քաղցրը՝ շոկոլադով կամ առանց, պետք է լինի քանակով։ Ձևով էլ՝ որքան ավելի մուգ, այնքան ավելի լավ։ Ոչ ոք չի մահացել շոկոլադ չուտելով։ Բայց այ մաշկը՝ մի լավ փչացրել են՝ չսահմանափակելով այն»,-ամփոփում է  մասնագետը։

Leave a Comment