Վրաերթ՝ Ճամբարակում. 81-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց – 5tv

Այսօր՝ հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմենակ Ա․-ն, իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 81-ամյա Իրինա Մ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Leave a Comment