ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱՄՆ ներակայացուցիչնելի պալատի անդամ Բրեդ Շերմանը իր X-ի օգտահաշվում նման գրառում էր արել.
«Որպես Հայաստանի հետ աշխատանքի խմբի փոխնախագահ՝ ես խորապես մտահոգված եմ հայաստանցի այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջին ձերբակալություններով: Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության հանդեպ մեր ընդհանուր նվիրվածության վրա: Այս մտահոգությունները ես ավելի վաղ այսօր հայտնել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին:»
Այս գրառմանը ի պատասխան կոնգրեսմենին ուղարկել եմ հետևյալը.
«Հարգելի Բրեդ Շերման, որպես Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ Ձեր գրառման մեջ նշված հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը, ով նաև Ռուսաստանի քաղաքացի և մագնատ է, մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խաթարելու փորձի համար: Մենք միշտ պատրաստ ենք Ձեզ և ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ աշխատանքի խմբին տրամադրել հավաստի տեղեկատվություն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը:»
Հ.Գ. մեկնաբանության մեջ տեղադրում եմ հղումը։