
Լեհաստանի հյուպատոսությունը վնասվել է Կիևի վրա զանգվածային հարվածի ժամանակ, հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
«Նախագահ Թրամփ, Պուտինը ծաղրում է ձեր խաղաղության ջանքերը: Խնդրում եմ վերսկսել Ուկրաինային հակաօդային հրթիռների մատակարարումը և կիրառել խիստ պատժամիջոցներ ագրեսորի դեմ», – գրել է նա X-ի իր էջում: