«Ժողովրդավարությունը» վերածվել է մեկ մարդու «արդարադատության», որտեղ Փաշինյանը միաժամանակ քննիչ է, դատախազ, դատավոր և արդեն նաև կաթողիկոս նշանակող. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը խորապես մտահոգված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի` կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո արված հայտարարությամբ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ սահմանադրության ոտնահարմամբ Փաշինյանի հարձակումների և հալածանքների ֆոնին Ֆրանսիայի նախագահը հայտնել է իր համերաշխությունը՝ «Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ»։

Հայ ժողովրդի ակնկալիքը բարեկամ Ֆրանսիայի Հանրապետությունից հայ ժողովրդի սրբությունները ոտնահարելուն և Հայաստանը Թուրքիայի ազդեցության գոտի տեղափոխելուն աջակցելը չէ։

Մեր եկեղեցու եպիսկոպոսների հոգևոր գործունեությունը Փաշինյանի ստի պրոպագանդայով ժողովրդավարության ապակայունացման հետ հավասարեցնելը վիրավորական և անընդունելի է։ Այսպես կոչված «ժողովրդավարությունը» վերածվել է մեկ մարդու «արդարադատության», որտեղ Փաշինյանը միաժամանակ քննիչ է, դատախազ, դատավոր և արդեն նաև կաթողիկոս նշանակող։

Մենք չենք կասկածում Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անկեղծ բարեկամությանը և ապագա դաշնակցությանը։ Մենք ակնկալում ենք համապատասխան վերաբերմունք՝ մինչև Հայաստանը կազատվի ռուս-թուրքական կոլաբորացիոն կառավարությունից։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment