
««Իմ քայլը» դաշինքի 96-րդ համարը եղած ու հետո 2021-ի գարնանային տրանսֆերային պատուհանի ընթացքում Քոչարյանի դաշինքի 3-րդ համար տեղափոխված Աննա Գրիգորյանն ասում է՝ ՀԷՑ-ը խլելու նախագիծ է: Իմ ընկալմամբ, ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը կարա ձեզ հատորներով պատմի՝ ՀՀ-ից ինչն է խլել և ում է տվել»,- դիմելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:
Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր. «Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է»: