
Լինելով ամուսնացյալ քահանա, չունեմ եղբայր ի դեմս «վարչապետի»։ Այս մասին հայտարարել է Նարեկ քահանա Անտոնյանը։
Իսկ եթե ինքը եղբայր է համարում ամուսնացյալ քահանաներին, ապա պետք է բացատրի թե ի՞նչպես է նույն քահանանների` Հոգեւոր ծննդավայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (որ նայեւ այդպիսինն է ամբողջ Հայության համար), որ իր «Սրբություն» հոգեւոր տունն ու հոգու ծննդավայրն էլ է համարում` հրաման տալիս ուժայիններին գրոհել` Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը։
Նաեւ թող բացատրի, թե ի՞նչպես է լինում, որ եղբայրներ լինելով մեր հոգու տան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը Յիսուս Քրիստոսով շարունակում է, մնալ ու հովվել իր հոգեւոր զավակներին` համայն Հայությանը, բայց նրան ուզում ե՞ս փոխել։
Ահավասիկ այդպես արտահայտվելուց. անդրադառցիր, որ Միքայել արքեպս. Աջապահյանը իմ թեմի առաջնորդն է,
որը հանդիսանում է նաեւ իմ հոգեւոր հայրը, ի՞նչպես է պատահել, որ եղբայրներ ենք ու դու մեր հորը ապօրինաբար կալանավորել ես,
բաց թող նրան…
Ես ինձ որբացած եմ զգում, բա դու՞։
Ես դեռ որբացած եմ զգում, բայց քո զգացողությունը պետք է լինի ինչպես` սրբապիղծինը.
֊Ուղղվիր, հրաժարվիր պղծություններից։
Լինելով քահանա, կոչ եմ անում մերկապարանոց հայտարություններով չգայթակղեցնել իրապես եղբայրներին.
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18:7 Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան,
բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը։
Զգուշ եղիր, զղջա, ապաշխարհիր ու դարձիր առ Աստված ու հարգիր Աստծուց մեզ, բոլորիս տրված` Սրբությունները, որովհետեւ.
֊Վերեւն Աստված Կա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը գրել է․
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետեւ նրանք չեն խաբում ո՛չ ժողովրդին, ո՛չ Աստծուն։
«Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես՝ ինքս առավել եւս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը եւ այդպիսով եկեղեցին պղծելը՝ բոլորովին այլ բան»։