
«Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական Միությունն ու Հայաստանն երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա»,- Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նա նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է խորացելու գործընկերությունը Հայաստանի հետ։
«Հայտարարում եմ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին նոր գործընկերության օրակարգի շուրջ, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսության զարգացման, անվտանգության և դիմակայնության ոլորտներում։ Եվրամիությունն այս առումով տրամադրում է 270 միլիոն եվրո։ Սա նախատեսում է աջակցություն բիզնեսներին, բարելավել փոխկապակցվածությունը Հայաստանի և Եվրամիության միջև, նպաստել բարեփոխումներին ուղղված ջանքներին»,- ասաց Կալասը։
ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմք ընդունելով ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիության սկզբունքները: Ըստ նրա, այդ սկզբունքներին այլընտրանք չկա։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարող են ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար»,-ասաց Կալասը: