Հունիս 27,2025 11:51
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց պատասխանել Եկեղեցու եւ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների մասին լրագրողների հարցերին։
«Այսօր չեմ պատասխանի հարցերին, խնդրում եմ մի հետապնդեք ինձ»,- ասաց Փաշինյանը։
Հարցին, որ ընդդիմադիրները քաղաքական հետապնդում են համարում այս գործողությունները, Փաշինյանը պատասխանեց. «Հարգելիս, ասացի՝ այսօր չեմ մեկնաբանում»։
Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց Շիրակի թեմում եւ Էջմիածնում այսօր տեղի ունեցող գործողությունների մասին։ Նա դարձյալ հրաժարվեց պատասխանել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)