Մայր Աթոռում իրավիճակը լարված է


Մայր Աթոռում իրավիճակը լարված է: Հրմշտոց է տեղի ունեցել իրավապահների և հոգևորականների միջև:


Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվել։ ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել են, որ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ 


Ավելի վաղ հայտնել էինք, որ 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխանՀՀ գլխավոր դատախազությունից հաստատել էին, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: 


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Դիտումների քանակ2

Leave a Comment