ԱԱԾ աշխատակիցները այս պահին Վեհարանում են – Live News

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Վեհարանում։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժումը։

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը առաջնորդարանում չէ, նա Էջմիածնում է, որտեղ մասնակցում է Քահանայից ժողովին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ քրեական գործ է հարուցվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։

Leave a Comment