Իրավիճակը Գյումրիում լարվում է. մի հոգու բերման ենթարկեցին

Հունիս 27,2025 10:37

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային պետ Արսեն Ոսկանյանի հրահանգով բերման ենթարկեցին Շիրակի թեմի առջև հավաքված քաղաքացիներից մեկին` Մհեր Խաչատրյանին։ Սկսվեց իրարանցում:

Ոսկանյանը պարզաբանեց, որ օրինական քննչական գործողություններ են ընթանում ու չպիտի խոչընդոտել։ «Օրինական չէ»,- բացականչում էին հավաքվածները։

«Ամոթ ձեզ, ձեր երկու կոպեկի համար էս ի՞նչ եք անում թողեք, գնացեք, սրբություն բառը ձեր համար զրո՞ է դարձել»,-բացականչում էին հավաքվածները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment