
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը և նրա որդին՝ Նարեկ Կարապետյանը, դուրս եկան Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ իր առանձնատնից դուրս էր եկել և իրավապահ մարմինների ուղեկցությամբ ավտոմեքենայով հեռացավ։ Նրա հետ էին նաև եղբայրն ու եղբորորդին։